Թրամփը օրինախախտության մեջ է մեղադրում ԱՄՆ գլխավոր դատախազին

ԱՄՆ նապագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչին մեղադրել է օրինախախտության մեջ: Այս մասին գրում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը:

«Լինչը օրենք է խախտել. Նա օդանավում հանդիպել է Բիլ Քլինթոնի հետ», - ասել է Թրամփը՝ հոկտեմբերի 30-ին Լաս Վեգասում ունեցած ելույթի ժամանակ: Թրամփը կարծում է, որ նախկին նախագահի հետ գլխավոր դատախազի հանդիպումն այն բանի համար էր, որ վերջինս փակի Հիլարի Քլինթոնի «Էլեկտրոնային նամակագրության գործը»:

Նշենք, որ այս տարվա հուլիսին ԱՄՆ գլխավոր դատախազը քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ հանդիպում էր ունեցել նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ: Անձամբ Լինչն ընդունել էր, որ այդիպիսի հանդիպումը կարող է ստվեր գցել Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության գործի հետաքննության վրա: Միևնույն ժամանակ, Լինչը վստահեցրել է, որ նախկին նախագահի հետ զրույցը եղել է անձնական բնույթի, և այն ոչ մի կերպ չի կարող ազդել իրավապահների գործունեության վրա: Այնուհանդերձ, Քլինթոնի գործով հետաքննությունը փակվեց՝ ապացույցների բացակայության հիմքով:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.