Ռուսաստանը լայնամասշտաբ գործողության է պատրաստվում Հալեպում. Times

Արևմտյան հատուկ ծառայությունների կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանը պատրաստվում է մոտ օրերս լայնամասշտաբ գործողություններ սկսել Հալեպում: Այս մասին գրում է Times լրատվական գործակալությունը:

            Արևմտյան հետախուզական ծառայությունների վերլուծությունների համաձայն՝ գործողությանը կմասնակցի նաև ռուսական "Адмирал Кузнецов" ավիակիրը: Ինչպես հայտնում է Times գործակալությունը՝ ավիակիրը սիրիական ափերին կմոտենա նոյեմբերի 2-ից 4-ը: Ենթադրվում է, որ տվյալ տարածք է (Միջերկրական ծովի արևելյան հատված - խմբ.) ուղարկվելու նաև ռուսական նավատորմի հարվածային երեք սուզանավ:

            ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մի քանի անգամ հայտարարել է, որ դաշինքը մտահոգված է ավիակիր խմբի հնարավոր գործողություններով: Իր հերթին՝ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության Եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը անհեթեթություն է համարել ՆԱՏՕ-ի այն պնդումները, որ ռուսական նավատորմի ավիակիրները պատրաստվում են Հալեպում ինչ-որ գործողության մասնակցել:

           

Comment / Տեսակետ / Արձագանք / Պատասխան / Հակազդում

Նշենք, որ Սիրիայում զինված բախումները սկսվել են դեռևս 2011թ-ի մարտից: Սիրիայի կառավարական զորքերի դեմ կռվում են տարբեր զինված խմբավորումներ: Ռուսաստանը Սիրիայում ահաբեկիչների ուղղությամբ սկսել է ավիահարվածներ իրականացնել 2015թ-ի սեպտեմբերից, երբ նախագահ Բաշար ալ-Ասադը ռազմական օգնություն էր խնդրել վերջինիցս:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.