Հրապարակվել է «Բելավիա» ընկերության ինքնաթիռի օդաչուի և ուկրաինացի դիսպետչերի խոսակցությունը

Բելոռուսի նախագահի աշխատակազմի թերթում («Беларусь сегодня») հրապարակվել է «Բելավիա» ընկերության ինքնաթիռի օդաչուի և ուկրաինացի դիսպետչերի խոսակցությունը, որտեղ ուկրաինական կողմից կործանիչներ օդ բարձրացնելու սպառնալիքներ էին հնչել:

            «Դիսպետչեր – Բելավիա 840, հրահանգ կա, ըստ որի, դուք պետք է անմիջապես վերադառնաք «Ժուլյանի» օդանավակայան: Հրամանը չկատարելու դեպքում ռազմական ինքնաթիռներ օդ կբարձրանան:                

            Օդաչու – Իսկ ի՞նչ է պատահել:

            Դիսպետչեր – Կապով չեմ կարող ասել: Ժամանելուն պես կտեղեկանաք», - գրում է թերթը:

              Աղբյուրի համաձայն՝ ինքնաթիռի անձնակազմին տեղեկացրել են, որ վերադառնալու հրամանը տրվել է ուկրաինական ռազմական ղեկավարության կողմից:  

            Տեղի ունեցածից հետո Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչուկն ուկրաինական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հերքել էր այն պնդումները, որ իրենք սպառնացել են կործանիչներ օդ բարձրացնել: Նրա խոսքով՝ իրենք տեղեկատվություն են ստացել, որ օդանավում գտնվող օտարեկացի (ՀՀ քաղաքացի – խմբ.) ուղևորներից մեկը հետախուզման մեջ է:

           

Comment / Տեսակետ / Արձագանք / Պատասխան / Հակազդում

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, ավիափոխադրումներ իրականացնող բելոռուսական «Բելավիա» ընկերության ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Կիևից Մինսկ, հարկադիր վայրէջք է կատարել Կիևի «Ժուլյանի» օդանավակայան: Այստեղ հայ ուղևորին ինքնաթիռից իջեցրել են, որից հետո օդանավին թույլ է տրվել իրականացնել թռիչքը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.