ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցը հայտնվել է անհարմար իրավիճակում

Լրագրողները անհարմար իրավիճակի մեջ են դրել ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակից Ջոն Քիրբիին, երբ վերջինս հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք չի փորձել ազդել այլ երկրների ընտրությունների վրա: Այս մասին գրում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը:

            «Մենք երբեք չենք փորձում ազդեցություն ունենալ այլ երկրների ընտրությունների վրա», - ասել է Քիրբին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը ինչ-որ ազդեցություն է ունեցել Լիբանանի ընտրությունների վրա: Այսպիսի պատասխանից հետո «Ասոշիեյթիդ պրեսի» լրագրող Մեթյու Լին շարունակել է, - «Լավ: Երբե՞ք: 1970թ-ին նու՞յնպես չեք ունեցել»: Սրան ի պատասխան՝ Քիրբին ասել է, որ չի ցանկանում խոսել Էյզենհաուերի (ԱՄՆ-ի 34-րդ նախագահն է. պաշտոնավարել է 1953-1961թ.թ. – խմբ.) ժամանակներից:

            Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Լիբանանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել գեներալ Միշել Աունին: Ընտրությանը մասնակցած 127 պատգամավորից 83-ը քվեարկել է Աունի օգտին: Լիբանանի Հանրապետության սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահ կարող է դառնալ խորհրդարանի ձայների մեծամասնությունը ստացած մորանիական քրիստոնյան:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.