Ռուսաստանի կողմից իրականացվող ավիահարվածները թույլ չեն տալիս «չափավոր ընդդիմությանը» տարանջատել ահաբեկիչներից. Ջոն Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հոկտեմբերի 31-ին Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ իրենք կարող են «չափավոր ընդդիմությանը» ահաբեկիչներից տարանջատել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի ավիահարվածները: Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ Քերին նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում իրենց չի հաջողվել սիրիական հարցում իրական բանակցություններ անցկացնել, քանի որ «բոլորը, հյուրանոցի իրենց համարներում նստած, հեռվից վիճում են միմյանց հետ»:

«Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ մենք ինչ-որ արդյունքի կհասնենք մոտակա երկու ամսվա ընթացքում: Մեր աշխատակազմին մնացել է աշխատելու ընդամենը 2,5 ամիս, և ես պատրաստվում եմ մինչև վերջին օրը աշխատել այս ուղղությամբ», - ասել է պետքարտուղարը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը գրեթե կորցրել է վստահությունը Ռուսաստանի նկատմամբ:

Նշենք, որ նախորդ շաբաթ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավովը հայտարարել էր, որ չեն արդարացել Ռուսաստանի այն հույսերը, որ հումանիտար դադարը ԱՄՆ-ը կօգտագործի Սիրիայում «չափավոր ընդդիմությանը» ահաբեկիչներից տարանջատելու համար:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.