Համաշխարհային առաջնորդները ժպիտով հետևելու են Քլինթոնի գործի հետաքննությանը. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Միչիգանում ունեցած ելույթի ժամանակ ասել է, որ համաշխարհային առաջնորդները, այդ թվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ժպիտով հետևելու են Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության գործի հետաքննությանը: Այս մասին գրում են ամերիկյան լրատվականները:

«Նրա (նկատի ունի Հիլարի Քլինթոնին – խմբ.) նկատմամբ քրեական գործի հետաքննությունը, կարծում եմ, երկար կտևի: Պուտինը, որի մասին Քլինթոնն այդքան վատ բաներ է ասում, ինչպես նաև մյուս առաջնորդները, հարմարավետ կտեղավորվեն բազկաթոռին և ժպիտով կհետևեն այդ գործընթացին», - ասել է Թրամփը:

Նշվում է, որ պետքարտուղար եղած ժամանակ (2009-2013թ.թ.) Հիլարի Քլինթոնը ծառայողական նամակագրություն է իրականացրել աձնական փոստային սերվերով: Հետաքննությունների դաշնային բյուրոն 2015-2016թ.թ. հետաքննություն է անցկացրել գաղտնի տեղեկատվությունների հնարավոր արտահոսքի գործով: Անցկացված հետաքննության արդյունքներով՝ ՀԴԲ-ն Քլինթոնի գործողություններում հանցագործության տարրեր չի հայտնաբերել, չնայած, պարզվել է նաև, որ մոտ 100 նամակ պարունակել է գաղտնի ինֆորմացիա: ՀԴԲ-ն նամակագրությունը հրապարակում է մասամբ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.