Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Հալեպում նախապատրաստվող լայնամասշտաբ գործողությունների մասին արևմտյան աղբյուրների տարածած լուրերը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Times թերթի տարածած այն պնդումը, որ Ռուսաստանը պատրաստվում է լայնամասշտաբ գործողություն սկսել Հալեպում: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:

«Դժվար թե Times թերթը Ռուսաստանի նախագահի պլանների մասին որևէ տեղեկատվություն ունենա», - ասել է Պեսկովը: Նա նաև հիշեցրել է, որ, երբ ՌԴ նախագահը որոշեց Հալեպում հումանիտար դադարը երկրացնել, Կրեմլում նշում էին, որ ամեն ինչ կախված է ահաբեկիչների դիրքորոշումից:

Դմիտրի Պեսկովը նշել է նաև, որ հիմա էլ հումանիտար դադարը շարունակվում է, և իրենք ապահովում են խաղաղ բնակչության տարհանումը Հալեպի արևելյան շրջաններից: «Ստեղծվում են հումանիտար օգնության պայմաններ: Այս ամենը, սակայն, հնարավոր չի լինի իրականացնել, եթե ահաբեկիչները մարդասիրական օգնություն հասցնող մեքենաների ուղղությամբ սկսեն կրակ բացել և շարունակեն խաղաղ բնակչությանն օգտագործել որպես վահան», - ավելացրել է նա:

 

Comment / Տեսակետ / Արձագանք / Պատասխան / Հակազդում

Նշենք, որ ավելի վաղ Times լրատվականը նյութ էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ Ռուսաստանը պատրաստվում է լայնամասշտաբ գործողություններ իրականացնել Հալեպում: Ըստ թերթի՝ այդ գործողությանը պատրաստվում են մասնակցել նաև ռուսական նավատորմի ավիակիրներ և հարվածային սուզանավեր:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.