Ռուսաստանը Հալեպում նոր «մարդասիրական դադար» կսահմանի

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ՝ Հալեպում նոր «մարդասիրական դադար» կհայտարարվի: Նախատեսվում է, որ այն կգործի նոյեմբերի 4-ին՝ ժամը 09:00-ից մինչև 19:00-ն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

«Ամեն ինչ նախօրոք կազմակերպված կլինի: Հումանիտար միջանցքներ կգործեն ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ՝ զինալների համար», - ասել է Գերասիմովը: Վերջինիս խոսքով՝ այս որոշումը համաձայնեցված է Սիրիայի ղեկավարության հետ:

Նշենք, որ Հալեպում «մարդասիրական դադար» գործել է նաև հոկտեմբերի 20-22-ը: Ռուս-սիրիական զորքերն այդ ժամանակ քաղաքը լքելու համար հումանիտար ութ միջանցք էին բացել, որոնցից 6-ը նախատեսված էր խաղաղ բնակչության, իսկ 2-ը՝ զինյալ ահաբեկիչների համար: Վերջիններս հրաժարվել էին լքել քաղաքը և սպառնում էին կրակ բացել խաղաղ բնակչության ուղղությամբ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.