Հալեպում զինադադարի խախտումների համար մեղավոր է Արևմուտքը. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Արևմուտքը զինադադար է խնդրում միայն այն ժամանակ, երբ ահաբեկիչները հայտնվում են ծանր վիճակում: Այս մասին նա ասել է նոյեմբերի 3-ին սերբական «politika» թերթին տված հարցազրույցի ժամանակ:

«Արևմուտքը՝ առաջին հերթին ԱՄՆ-ը, զինադադար է փնտրում միայն այն ժամանակ, երբ ո՛չ թե խաղաղ բնակիչները, այլ ահաբակիչներն են հայտնվում ծանր իրավիճակում: Նրանք փորձում են զինադադարն օգտագործել ահաբեկիչներին նյութատեխնիկական աջակցություն ցույց տալու համար, որպեսզի վերջիններս ավելի ուժեղանան և կարողանան կրկին գրոհել», - ասել է Ասադը: Նա նաև նշել է, որ Հալեպում զինադադարները խախտվում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մեղքով: «Երբ զինադադարը չի ծառայում ԱՄՆ-ի նպատակներին, ահաբեկիչներին հրաման է տրվում խախտել այն», - մեջբերում է պարբերականը:

Սիրիայի նախագահը Միացյալ Նահագներին մեղադրել է նաև այն բանի համար, որ վերջինս Դեր Զորում նպատակաուղղված ավիահարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի ուղղությամբ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը գնացել է այդ քայլին, քանի որ նշված տարածքում ԻՊ դիրքերը բավական թուլացել էին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.