Դոնալդ Թրամփը պատրաստվում է դատական հայց ներկայացնել իր մասին վավերագրական ֆիլմ ստեղծողների դեմ

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը սպառնացել է դատական հայց ներկայացնել իր մասին վավերագրական ֆիլմ ստեղծողների դեմ: Այս մասին հայտնում է ամերիկյան CNN լրատվականը:

«Ոչ մի արտասովոր բան չկա: Թրամփն այդպես է ուզում վարվել, քանի որ ֆիլմն իրեն դուր չի եկել», - ասել է ֆիլմի շոտլանդացի ռեժիսոր Էնտոնի Բեքսթերը: Չնայած սպառնալիքներին՝ ռեժիսորը որոշել է ֆիլմն («You’ve Been Trumped Too») անվճար ցուցադրել facebook-ում:

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչ վնասներ են կրել Շոտլանդիայի Բալմիդի քաղաքի բնակիչները, երբ այստեղ Թրամփի համար գոլֆի դաշտ էին կառուցում: Մասնավորապես, ֆիլմում պատմվում է մի ընտանիքի մասին, որը շինարարության պատճառով զրկված էր անգամ ջրից:  Բեքսթերը նշում է, որ նրանք հնարավորություն չեն ունեցել դիմել դատապաշտպանի:

Հեղինակը հույս է հայտնել, որ բազմաթիվ ամերիկացիներ կնայեն իր ֆիլմը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.