Պենտագոնը հայտարարել է ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում և Իրաքում զոհված քաղաքացիական անձանց մասին

64 խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով: Այս մասին գրում է «Ռոյթերս»  լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկացի զինվորականների հայտարարությանը:

Աղբյուրի համաձայն՝ խոսքը 24 ավիահարվածի մասին է, որոնք հասցվել են 2015թ-ի նոյեմբերի 20-ից մինչև 2016թ-ի սեպտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես՝ 2015թ-ի նոյեմբերի 20-ին Դեր Զորի շրջանում զոհվել է հինգ, իսկ մարտի 5-ին Մոսուլում՝ 10 խաղաղ բնակիչ: Ամերիկյան կողմի հավաստմամբ՝ դեպքերից յուրաքանչյուրի ժամանակ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար:

Ամերիկացի զինվորականներն ընդունել են, որ իրենց ավիահարվածների հետևանքով 2014թ-ից սկսած, ընդհանուր առմամբ, զոհվել է 119, իսկ վիրավորվել՝ 37 խաղաղ բնակիչ:

«Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով Սիրիայում և Իրաքում զոհվել է մոտ 300 քաղաքացիական անձ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.