Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ 45-րդ նախագահ

Նոյեմբերի 8-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ հավաքելով ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայն:

ԱՄՆ նախագահի ընտրությունների անցկացման կարգի համաձայն՝ քաղաքացիները թեկնածուի օգտին քվեարկելու ուղղակի հնարավորություն չունեն: Նրանք ընտրում են ընտրական կոլեագիայի անդամներին, վերջիններս էլ ուղղակի քվեարկությամբ ընտրում են նախագահին: ԱՄՆ նախագահ դառնալու համար անհրաժեշտ է ստանալ 538 անդամից ամենաքիչը 270-ի ձայները: Կախված նահագներից ընտրական կոլեգիայի անդամների թիվը տարբեր է:

Դոնալդ Թրամփը հաղթել է Մոնտանա, Այդահո, Յուտա, Վայոմինգ, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Նեբրասկա, Կանզաս, Օկլահոմա, Տեխաս, Վիսկոնսին, Միսսուրի, Արկանզաս, Լուիզիանա, Ինդիանա, Կենտուկի, Այովա, Թենեսի, Միսսիսիպի, Ալաբամա, Ֆլորիդա, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Փենսիլվանիա, Օհայո, Արևմտյան Վիրջինիա և Ալյասկա նահանգներում:

Թրամփը դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահը: Այս կապակցությամբ նա բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիններից մեկն է շնորհավորել նրան: «Շնորհավում եմ Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Մենք հետևել ենք քարոզարշավի ժամանակ Թրամփի ելույթներին, որտեղ նա խոսել է նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լավ հարաբերություններ հաստատելու մասին: Հասկանում ենք, որ դա այնքան էլ հեշտ չի լինի: Բազմիցս նշել ենք, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացումը մեր մեղքով չէ: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք և ցանկանում ենք վերականգնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները», - իր շնորհավորական խոսքում ասել է Պուտինը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես շնորհավորել է Դոնալդ Թրամփին և հույս հայտնել, որ Միացյալ Նահագները և Մեծ Բրիտանիան կշարունակեն բարեկամական հարաբերությունները: «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 45-րդ նախագահը դառնալու կապակցությամբ: Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը ազատության և ժողովրդավարության նույն արժեքների վրա հիմնված բարեկամ երկրներ են: Հույս ունեմ, որ Թրամփի հետ աշխատելու տարիներին նույնպես մենք կշարունակենք լինել դաշնակից երկրներ թե անվտանգության և թե առևտրի ոլորտներում», - ասել է Թերեզա Մեյը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր շնորհավորական խոսքում նշել է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակն անորոշության սկզիբ է դնում աշխարհում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.