Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից հասցված ավիահարվածների արդյունքում զոհվել են Իրաքի և Սիրայի հազարավոր խաղաղ բնակիչներ: Այս մասին գրում է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

ՌԴ ՊՆ ներկայացուցչի հայտարարությունը պատասխան էր ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Ջոն Թոմասին, ով վերջերս հայտարարել էր, թե նախորդ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա սեպտեմբերը ԱՄՆ-ի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով Իրաքում և Սիրիայում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը չի գերազանցում յոթ տասնյակը:

«Լսելով ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հայտարարությունը՝ տպավորություն է ստեղծվում, որ կոալիցիոն ուժերի ավիահարվածների հետևանքով զոհված հազարավոր խաղաղ բնակիչներին Պենտագոնում «մարդ» չեն համարում», - ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: Նա նշել է նաև, որ ամերիկյան ավիացիան օրական 20 հարված է հասցնում Իրաքում և Սիրիայում, իսկ վերջին տարվա ընթացքում հասցված ավիահարվածների թիվը հասնում է 7300-ի:

2014թ-ից ԱՄՆ-ն, դաշնակիցների հետ միասին, Իրաքում և Սիրիայում Իսլամական պետության դեմ ռազմական գործողություններ է իրականացնում, ընդ որում՝ Սիրիայում գործելով առանց տեղի իշխանությունների թույլտվության:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.