Ամերիկյան «Պոլիտիկո» հանդեսն առաձնացրել է Քլինթոնի պարտության հիմնական պատճառները

Ավելորդ ինքնավստահությունը Հիլարի Քլինթոնին խանգարեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթել հանրապետական Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է ամերիկյան «Պոլիտիկո» ինտերնետ-պարբերականը:

Քլինթոնի պարտության պատճառները դեռ երկար տարիներ կլինեն թեժ քննարկումների և բանավեճերի առարկա: Նրա անսահման ինքնավստահությունը միայն այս անգամ չէ, որ խանգարել է իրեն: 2008թ-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ անցկացված ներկուսակցական ընտրություններում, որտեղ որոշվելու էր, թե ով է լինելու դեմոկրատների թեկնածուն, Հիլարի Քլինթոնը պարտվել է Բարաք Օբամային: Փորձագետները նշում են, որ այն ժամանակ Քլինթոնն Օբամային լուրջ հակառակորդ չէր համարում, ինչն էլ դարձավ պարտության հիմնական պատճառը:

Նույնը տեղի ունեցավ նաև Թրամփի դեմ պայքարի ժամանակ: Աղբյուրը նշում է, որ Քլինթոնը փրայմերիզում հաղթելուց հետո հրաժարվել է այցելել այն նահանգներ, որտեղ մարդիկ սովորաբար քվեարկում են դեմոկրատների օգտին: Նա ծիծաղով է արձագանքել Թրամփի այն հայտարարությանը, որ ինքը պատրաստվում է փոխել «ընտրողների քարտեզը»: Արդյունքում՝ «դեմոկրատական» համարվող, օրինակ, Միչիգան և Վիսկոնսին նահագներում Թրամփը հաղթանակ տարավ: Փաստացի, ավելորդ ինքնավստահությունը ճակատագրական եղավ նախկին պետքարտուղարի համար:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.