Հիլարի Քլինթոնը նախագահական ընտրություններում իր պարտության համար մեղադրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարին

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատական կուսակցության արդեն նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն ասել է, որ իր պարտության համար մեղավոր է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմը, որն ընտրություններից առաջ «էլեկտրոնային նամակագրության» վերաբերյալ գործ էր բացել, իսկ հետո փակել հետաքությունը: Այս մասին գրում է «Վաշինգթոն Փոսթ» պարբերականը:

Աղբյուրը նշում է, որ, իրականում, «էլեկտրոնային նամակագրության» գործի հետաքննությունը փակվել էր հուլիսին, սակայն ավելի ուշ նոր հանգամաքներ էին ի հայտ եկել, և ընտրություններից 11 օր առաջ գործը վերաբացվել է: Նախագահական ընտրություններից 2 օր առաջ ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Քոմը հայտարարել է, որ ի հայտ եկած նոր մանամասները չեն փոխում Հետաքննություների դաշնային բյուրոյի դիրքորշումը:

Հիլարի Քլինթոնի խոսքով՝ հայտարարությունը, որ իրեն պատասխանատվության ենթարկելու համար ՀԴԲ-ն հիմքեր չունի, Թրամփի կողմնակիցների համար քվեարկության գնալու դրդապատճառ դարձավ: Նա նշել է նաև, որ երեք հեռուստաբանավեճերից հետո ինքը վարկանիշով գերազանցում էր Թրամփին, իսկ ընտրություններից առաջ  գերազանցում էր իր հանրապետական հակառակորդին բոլոր նահանգներում, բացի վիճելի երկու նահանգից:

«Իմ սիրտը կոտրված է: Չեմ փորձի ցույց տալ, թե այդպես չէ: Սա ինձ համար շատ ծանր պարտություն էր: Քամին մեր թիկունքից փչեց», - ասել է նախկին թեկնածուն:

Ավելի վաղ՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, դեմոկրատ թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար Նեվին Նայեկն ասել էր, որ Ջեյմս Քոմի արած երկրորդ հատարարությունը մեծապես նպաստել է Դոնալդ Թրամփի հաղթանակին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.