Պեսկովը պատմել է Պուտինի՝ Թրամփին ուղարկած նամակի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին պատմել է, թե ինչ բովանդակության է եղել Պուտինի՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահին ուղարկած նամակը. գրում է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Դա շնորհավորական ուղերձ էր», - ասել է Պեսկովը:

Լրագրողների այն հարցին, թե ռուսական կողմը պատրաստվում է արդյոք Մոսկվա հրավիրել Թրամփին, Պեսկովը պատասխանել է. «Նա դեռ չի ստանձել իր նախագահական լիազորությունները: ԱՄՆ-ն ունի գործող նախագահ, որի հետ էլ ռուսական կողմն աշխատում է»: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է նաև, որ իրեն հայտնի չէ՝ երբ է ծրագրվում ռուսական կողմի և ԱՄՆ նորընտիր նախագահի ներկայացուցիչների հանդիպումը:

Նշենք, որ, ավելի վաղ, Դոնալդ Թրամփն ամերիկյան «Wall Street Journal» լրատվականին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Պուտինից ստացել է մի «հրաշալի» նամակ, այնուհետև ավելացրել էր, որ պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.