Կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը

Նոյեմբերի 15-ին իրավապահները ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին: Նա մեղադրվում է կաշառակերության մեջ: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը:

Աղբյուրը նշում է, որ Ուլյուկաևը ձերբակալվել է 2 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին: Նշված գումարի դիմաց նա պետք է թույլ տար «Ռոսնեֆտ» ընկերությանը գնել «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի պետական փաթեթը:

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է նախարարի ձերբակալությունը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշում է, որ Վլադիմիր Պուտինին նախօրոք զեկուցվել է նախարարի ձերբակալության մասին:

Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործ կհարուցվի առաձնապես խոշոր չափի կաշառ վերցնելու համար: Վերջինիս սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.