Հայաստանը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը պայթուցիկ է մատակարարում. Վաթան

«Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ԱՍԻՄԴԵՐ) նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ ամսական ավելի քան 10 բեռնատար Մերսինի նավահանգստից բեռնվում և անցնում է Հայաստան՝ տեղափոխելով ամոնիումի նիտրատ պարունակող պարարտանյութեր (քրդերն այս նյութը սովորաբար օգտագործում են պայթուցիկներ պատրաստելու համար - խմբ.): Այս մասին գրում է թուրքական gazetevatan.com լրատվական կայքը:

ԱՍԻՄԴԵՐ-ի նախագահը նշել է, որ Քրդական աշխատավորական  կուսակցությունը (PKK) «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական Ղարաբաղում» ճամբարներ է հիմնել և ամոնիմումի նիտրատ պարունակող պարարտանյութերը Կարսի և Իգդիրի վրայով, ինչպես նաև Իրանի տարածքով փոխադրում է Վանի նահանգ հետագայում ահաբեկչական գոծողություններ իրականացնելու նպատակով: «Հայաստանը Քրդսանի աշխատավորական կուսակցությանը լոգիստիկ աջակցություն է ցուցաբերում՝ նրանց զենք է մատակարարում և աջակցում եվրոպական երկրների վիզայի տրամադրման հարցում: Եվրոպայում հայկական դեսպանատների միջոցով Մերսինի նավահանգիստ տեղափոխվող ամոնիումի նիտրատը Վրաստանի կամ Իրանի վրայով տեղափոխվում է Հայաստան՝ առանց թուրքական մաքսային ծառայությունների կամ ոստիկանության կողմից զննության ենթարկվելու: Հայաստանի բնակչությունն ու գյուղատնտեսության տոկոսային մասնաբաժինը հայտնի է, ուստի և անհասկանալի է, թե այդքան ամոնիումի նիտրատը որտեղ է կիրառվում», - նշել է Գյուլբեյը:

Ընդգծելով, որ Հայաստանի ու Քրդստանի աշխատավորական կուսակցության միջև առկա է ռազմավարական համագործակցություն՝ ԱՍԻՄԴԵՐ-ի նախագահը հայտարարել է. «Ակնհայտ է, որ հայկական պետությունը և լոբբին փայփայում է Թուրքիայի հարավարևելյան շրջաններում պետություն ստեղծելու երազանքը: Մեզ խորապես անհանգստացնում է, որ Հայաստանը տեղափոխում է տեղական պահանջարկը գերազանցող քանակի ամոնիումի նիտրատ: Այդ ավելցուկը մաքսանենգ ճանապարհով անցկացվում է մեր սահմաններից ներս և օգտագործվում մեր երկրի զինուժի, ոստիկանության և քաղաքացիների դեմ կիրառվող պայթուցիկներում»:

Գյուլբեյը զգուշացրել է առևտրի և մաքսային հարցերով, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարություններին, որ վերջիններիս համապատասխան ստորաբաժանումները անհրաժեշտ զննության ենթարկեն դեպի Հայաստան փոխադրումներ իրականացնող բեռնատարները: 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.