Հայաստանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 7-րդ ամենակոռումպացված երկիրն է. Transparency International

Transparency International հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրություն է անցկացրել և կազմել մի աղյուսակ, որտեղ երկրները դասակարգված են ըստ կոռումպացվածության աստիճանի: Ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը 7-րդ ամենակոռումպացված երկիրն է՝ Ուկաինայից, Սերբիայից, Ռուսաստանից, Մոլդովայից, Լիտվայից, Բոսնիա և Հերցեգովինայից հետո:

Ուսումնասիրությունն անցկացվել է Եվրոպայի և Կոնտրանական Ասիայի 42 երկրում, որտեղ հարցումներին մասնակցել է շուրջ 60,000 քաղաքացի: Երկրների կոռումպացվածության աստիճանը որոշվել է մի քանի հիմնական ցուցիչով: Հաշվի է առնվել տվյալ երկրում պետական պաշտոնյաների կաշառակերության մակարդակը, հանրության հանդուրժողականությունը երկրում առկա կոռուպցիայի նկատմամբ, պետական մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը և այլն:

Հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած աղյուսակում Թուրքիան զբաղեցնում է՝ 16-րդ, իսկ Ադրբեջանը՝ 19-րդ հորիզոնականը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.