Դոնալդ Թրամփը որպես ԱՄՆ-ի նորընտիր նախագահ առաջին հանդիպումն է ունեցել Ճապոնիայի վարչապետի հետ

Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: Սա Թրամփի առաջին հանդպումն է երկրի քաղաքական ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է ամերիկյան CNN լրատվականը:

Աղբյուրի համաձայն՝ հանդիպումը կայացել է Նյու Յորքում և կրել է ոչ պաշտոնական բնույթ: Սինձո Աբեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպումն անցել է շատ անմիջական մթնոլորտում: Վերջինս, սակայն, հրաժարվել է հանդիպման մասին մանրամասներ հայտնել: Աբեն վստահություն է հայտնել, որ Թրամփը հուսալի առաջնորդ կլինի Միացյալ Նահանգների ժողովրդի համար:

Ճապոնիայի վարչապետը, չնայած լրագրողների պնդումներին, հրաժարվել է խոսել տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության առևրտրի համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ունեցած հակասությունների մասին:

Նշենք, որ ավելի վաղ Բարաք Օբամայի վարչակազմը որոշում էր ընդունել Կոնգրեսում դեռ չքննարկել տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության հարցը՝ այն փոխանցելով Դոնալդ Թրամփի նոր ձևավորվող թիմին: Հարկ է հիշեցնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը մեկ անգամ չէ, որ կասկածի տակ է դրել նշված համաձայնագրի նպատակահարմարությունը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.