Սիրիայում ԻՊ-ի հետ բախումների հետևանքով թուրք զինվորական է զոհվել

Վերջին օրերի ընթացքում Սիրիայում թուրք զիվորականների և ԻՊ զինյալների միջև բախումների հետևանքով զոհվել է մեկ, իսկ վիրավորվել՝ 6 թուրք զինծառայող: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվականը՝ հղում կատարելով թուրք զինվորականների հայտարարություններին:

Աղբյուրի հավաստմամբ՝ վերջին մեկ օրվա ընթացքում բախումների հետևանքով զոհվել է Թուրքիայի կողմից աջակցություն ստացող «չափավոր ընդդիմության» 4 զինվորական, վիրավորվել՝ 25-ը:

Նշենք, որ այս տարվա օգոստոսի 24-ից Թուրքիայի զինված ուժերը սիրիական ազատ բանակի օժանդակությամբ իրականացնում են «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որի նպատակն է Սիրիայի հյուսիսային Ջերաբլուս քաղաքն ազատագրել ԻՊ գրոհայիններից: Այս գործողությամբ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսային շրջաններում:

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.