ԱՄՆ-ին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը հասկացող գործիչներ. Թրամփի խորհրդական

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին անհրաժեշտ են գործիչներ, ովքեր հասկանում են ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության կարևորությունը: Այս մասին «Sputnik» լրատվականին հայտարարել է նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփի խորհրդական Քարթեր Փեյջը:

«Մարդիկ, ովքեր չեն հավատում ռուս-ամերիկյան հարաբերությունների ներուժին, դատապարտված են ձախողման: Սովորաբար ամեն ինչ ավարտվում է նրանով, որ բոլոր սխալների և բանակցությունների ձախողման համար մեղադրում են ռուսական ղեկավարությանը», - հայտարարել է Փեյջը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի  առաջիկա նշանակման մասին լուրերը:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլյանին և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին: Ամերիկյան The Wall Street Journal-ի համաձայն՝ անձամբ Դոնալդ Թրամփը ցանկանում է այդ պաշտոնին նշանակել Միթ Ռոմնիին, սակայն նրա խորհրդականները նախապատվությունը տալիս են մյուս թեկնածուին:

Միթ Ռոմնին հայտնի է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մասին իր կոշտ հայտարարություններով: Իր գրքում նա Ռուսաստանին անվանել է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գլխավոր թշնամի:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.