Թուրքիայում Մոնթե Մելքոնյանի պատվին հուշարձան է կանգնեցվել

Թուրքիայում հուշարձան է կանգնեցվել ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի և հայ ազատագրական պայքարի այլ հերոսների պատվին: Այս մասին գրում է թուրքական «Սյոզջու» թերթը:

Աղբյուրի հավաստմամբ՝ հուշարձանը կանգնեցվել է այս տարվա ապրիլին Դերսիմ (Թունջելի) նահանգի Նիզամիյե գավառի Աշաղը Դոլուջա գյուղում գտնվող Փեմբելիք Բարաժ լճի ափին: Հուշարձանի վրա գրված է. -  «Դատապարտում ենք Հայոց Ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտի հիշատակը»:

Բացի Մոնթե Մելքոնյանից հուշարձանի վրա կարելի է տեսնել Մանուել Դեմիրի, Գևորգ Չաուշի, Արմենակ Բաքըրջյանի, Նուբար Յանըքյանի, Անդրանիկ Ուզունյանի անունները:

Նշվում է, որ հուշարձանի բացմանը ներկա են եղել ինչպես Հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, այնպես էլ՝ քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամներ:

«Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ԱՍԻՄԴԵՐ) նախագահ Գյոքսել Գյուլբեյը, արձանգանքելով Դերսիմում հայ հերոսների պատվին կանգնեցված հուշարձանի մասին տարածված լուրերին, հայտարարել է. «Կանգնեցված հուշարձանն անարգանք է ԱՍԱԼԱ կոչվող հայկական ահաբեկչական խմբի կողմից սպանված թուրք դիվանագետների և Ղարաբաղում զոհված ադրբեջանցիների նկատմամբ»:

 Գյոքսելը նշել է, որ Հայկական սփյուռքն արդեն սկսել է գործունեություն ծավալել անջատողական խմբերի հետ հենց Թուրքիայի ներսում: Նրա խոսքով՝ ԱՍԻՄԴԵՐ-ը հետևողական կլինի, որ հուշարձանն ապամոնտաժվի, իսկ հուշարձանի հեղինակները ենթարկվեն անհրաժեշտ պատասխանատվության:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.