Մոտ վեց հազար խաղաղ բնակչի հաջողվել է փրկվել ահաբեկիչներից

Ավելի քան 5600 խաղաղ բնակիչ` այդ թվում 2800 երեխա,  կարողացել է հեռանալ Հալեպի՝ ահաբեկիչների կողմից հսկվող շրջաններից: Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվականը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով հաշտեցման ռուսական կենտրոնի աշխատակիցները օժանդակել են բնակիչների տարհանմանը նշված թաղամասերից: Նրա խոսքով՝ բնակիչները տեղափոխվել են սիրիական իշխանությունների կողմից նախօրոք պատրաստված հումանիտար կենտրոններ: Նրանք ապահովվել են սնունդով և անհրաժեշտ բժշկական օգնությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական զորքերին հաջողվել է Հալեպի արևելյան շրջաններն (այստեղ ապրում է ավելի քան 90.000 մարդ) ամբողջովին ազատագրել ահաբեկիչներից:

Սիրիայի հարցով հաշտեցման ռուսական կենտրոնից հայտնում են, որ նախորդ օրվա ընթացքում նշված շրջաններից 507 ահաբեկիչ վայր է դրել զենքը և հանձնվել: Նրանցից 484-ը եղել են տեղի բնակիչներ և համաներման են արժանացել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.