Թուրքիայում քանդում են հայ հերոսների պատվին կանգնեցված հուշարձանը

Ներկայիս Թուրքիայի Դերսիմ (Թունջելի) նահանգում քանդում են այս տարվա ապրիլի 26-ին կանգնեցված հուշարձանը, որը նվիրված էր Մոնթե Մելքոնյանին և հայ ազատագրական պայքարի մյուս հերոսներին. գրում է թուրքական «Սոզջու» թերթը:

Աղբյուրը նշում է, որ այս որոշումը կայացրել է Դերսիմի նահագապետարանը:

Հայ ազատագրական պայքարի հերոսների պատվին կանգնեցված հուշարձանի մասին լուրը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել թուրք ազգայնամոլների շրջանում: Նրանք պահանջում էին անհապաղ ապամոնտաժել հուշարձանը և քրեական պատասխանատվության ենթարկել դրա հեղինակներին:

Նշենք, որ հուշարձանի բացմանը մասնակցել են նաև Հունաստանի և Ֆրանսիայի Հայկական սփյուռքի ներկայացուցչները:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.