Պուտինը պատմել է Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին

Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային ֆորումի ժամանակ ունեցած ելույթում պատմել է իր և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև վերջերս կայացած հեռախոսազրույցի մասին. գրում է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվականը:

«Մենք եկանք այն մտքին, որ պետք է շտկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս անմխիթար վիճակը: Ինչպես ես բազիցս նշել եմ, մեր երկիրը պատրաստ է այդ ուղղությամբ քայլեր կատարել», - ասել է Պուտինը:

Նա նշել է նաև, որ պետք չէ Ռուսաստանին մեղադրել ԱՄՆ-ի հետ արաբերությունների վատացման մեջ: «Այժմ, երբ Սպիտակ Տուն նոր նախագահ է գալու, շատ կցանկանայի հավատալ, որ հնարավորություն կլինի հարաբերությունները լավացնել: Դա շատ կարևոր է ոչ միայն երկու երկրների ժողովուրդների, այլ նաև՝ միջազգային կայունություն և անվտանգություն ապահովելու համար», - ավելացրել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը անհրաժեշտություն է համարել նաև ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ճակատ ստեղծելը: Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում կոնֆլիկտի կարգավորման համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի արդյունավետ համագործակցությունը:

Նշենք, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.