Ղրիմի բնակիչներին արգելվում է այցելել Եվրոպա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովն անընդունելի է համարում, որ Եվրոպական երկրների դեսպանատները Ղրիմի բնակիչներին մուտքի արտոնագիր չեն տրամադրում: Այս մասին գրում է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվականը:

«Ես շատ կտրուկ եմ դրել Ղրիմի բնակիչների նկատմամբ իրականացվող մուտքի արտոնագրի «ցեղասպանության» մասին հարցը: Չի կարելի 2,5 միլիոն դարձնել սեփական քաղաքական պահանջների գերին: Նրանք գիտակցաբար ընդունել են Ռուսաստանի քաղաքացիությունը, և չի կարելի Եվրոպա գնալու թույլտվության տալու համար ստիպել նրանց Ուկրաինայի քաղաքացիություն ընդունել», - ասել է Մեշկովը:

Նրա խոսքով՝ Ղրիմի բնակչության նկատմամբ տեղի ունեցողը խտրականություն է և յուրօրինակ պատիժ՝ վերջիններիս ազատ կամարտահայտման և ազգերի ինքնորոշման իրավունքից օգտվելու համար:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.