Սիրիական բանակը հաջողություններ է գրանցում ոչ միայն Հալեպում

Հալեպի արևելյան շրջաններում սիրիական բանակի գրանցած հաջողությունների ֆոնին՝ ահաբեկիչները դադարեցրել են կրակը երկրի մյուս հատվածներում: Այս մասին գրում է ռուսական «Ռիա Նովոստին»՝ հղում կատարելով Սիրիայի հարցով հաշտեցման ռուսական կենտրոնի տարածած հաղորդագրությանը:

«Սիրիական բանակի՝ Հալեպի արևելյան թաղամասերն ահաբեկիչներից ազատագրելուց հետո Սիրիայի մյուս շրջաններում ևս զինյալները դադարեցրել են կրակը: 2016թ-ի դեկտեմբերի 1-ից Հան աշ-Շիխ քաղաքն (Դամասկոսից 15կմ հեռու) ամբողջապես անցել է սիրիական բանակի վերհսկողության տակ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները և ծայրահեղական խմբերի անդամները, ովքեր գրավել էին Դամասկոսի մոտակա Թելլ բնակավայրը, զինադադարի համաձայնություն էին ձեռք բերել: Ինչպես հայտնում է սիրիական «Sana» գործակալությունը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, զինյալները պետք է ազատեն նշված բնակավայրը, որտեղ ապրում է մոտ 700 հազար մարդ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.