Լավրովը և Քերին հանդիպում են ունեցել Հռոմում

Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հռոմում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս  մասին հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Աղբյուրի համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել Միջերկրական ծովին առնչվող հարցերով միջազգային կոնֆերանսի շրջանակներում: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես նաև խոսել են Սիրիայում տիրող իրավիճակի մասին:

Սերգեյ Լավրովը, անդրադառնալով սիրիական ճգնաժամին, նշել է, որ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը սիրիական հարցի լուծման առանցքային պայմաներից է: Խոսելով Հալեպում ստեղծված իրավիճակի մասին՝ ՌԴ արտգործ նախարարն ավելացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիվանագետներ և ռազմական փորձագետներ ուղարկել Ժնև, որպեսզի վերջիններս համաձայնեցնեն ԱՄՆ-ի հետ համատեղ գործողությունները, ինչը կօգնի դուրս բերել ահաբեկիչներին Հալեպի արևելյան շրջաններից: Ընդ որում, Լավրովը շեշտել է, որ այն պետք է լինի «ոչ թե հանդիպում հանդիպման համար», այլ անհրաժեշտ է սամանել կոնկրետ ժամկետներ հարցի լուծման համար:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.