Ժամանակակից աշխարհում լսում են նրանց, ում ձայնն ավելի բարձր է հնչում. Պուտին

Միաբևեռ աշխարհի ստեղծման փորձերը ձախողվել են, իսկ հավասարակշռությունը միջազգային արենայում աստիճանաբար վերականգնվում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է Հեռավոր Արևելքում:

«Իրավիճակը փոխվում է: Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, և բոլորն արդեն տեսնում են, որ մեր գործընկերներից շատերն իրենք են դիմում միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ հավասարակշռությունը միջազգային արենայում աստիճանաբար վերականգնվում է: Միաբևեռ աշխարհ ստեղծելու փորձերը ձախողվել են», - ասել է Վլադիմիր Պուտինը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, պետք է հարգի նաև այլ պետությունների շահերը: «Ժամանակակից աշխարհում լսում են նրանց, ում ձայնն ավելի բարձր է հնչում», - ավելացրել է Պուտինը:

Անդրադառնալով «արաբական գարնանը»՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ դա հետևանք է համաշխարհային քաղաքականության մեջ առանցքային դերակատարություն ունեցող երկրների միջազգային իրավունքի նորմերին չհետևելու և հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի գործելու:

ՌԴ նախագահը հիշեցրել է նաև, որ հայտնի ակադեմիկոս, արևելագետ Եվգենի Պրիմակովը դեռևս բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ կանխագուշակել էր Մերձավոր Արևելքում իրադարձությունների այսպիսի զարգացումը: «Վստահ եմ՝ եթե ժամանակին լսեինք Պրիմակովին, ապա հնարավոր կլիներ խուսափել այժմ ստեղծված իրավիճակից», - ասել է Պուտինը: Նա նկատել է նաև, որ այն ժամանակ իրադարձությունների զարգացման վրա ազդեցություն ունենալու Ռուսաստանի հնարավորությունները բավականին սահմանափակ էին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.