Պենտագոնը պատրաստվում է փոխել ԻՊ-ի դեմ պայքարի ռազմավարությունը

Պենտագոնը պատրաստվում է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով վերանայել ԱՄՆ-ի ռազմավարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին Politico թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ, գեներալ Ժոզեֆ Դենֆորդը:

«Մենք պատրաստվում ենք վերանայել մեր ռազմավարությունը ԻՊ-ի դեմ պայքարում: Դա նորընտիր նախագահի հրահանգն է: Մենք մի քանի օր առաջ հանդիպել ենք Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչների հետ, և ակնկալվում է, որ մեր միջև երկխոսությունն այդ թեմայով կտևի մի քանի շաբաթ», - ասել է Դենֆորդը: Նա նշել է, որ իրենք պատրաստվում են նոր նախագահի վարչակազմին ներկայացնել մի քանի նախագիծ: Մանրամասների մասին, սակայն, ամերիկացի գեներալը ոչինչ չի ասել:

Նշենք, որ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է ահաբեկության դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա մեղադրել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային ԻՊ-ի դեմ ոչ արդյունավետ պայքար մղելու մեջ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.