Հալեպում կապիտուլյացիայի պայմանների շուրջ բանակցություններ են ընթանում. Ալ Վաթան

Հալեպի արևելյան թաղամասերում գտնվող զինյալ խումբը Սիրիայի կառավարական զորքերի ներկայացուցիչների հետ գաղտնի բանակցում է կապիտույացիայի պայմանների շուրջ: Այս մասին հայտնում է սիրիական «Ալ Վաթան» թերթը:

Աղբյուրի հավաստմամբ՝ քաղաքի արևեյան մասում սիրիական զորքերի մի քանի վստահ հաղթանակից հետո անհամաձայնություններ են ծագել ծայրահեղական խմբավորումների ճամբարում: Հակառակ իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններն ինքնակամ չլքելու մասին զինյալների ավելի վաղ արած հայտարարության՝ շատերն այժմ պատրաստ են ընդունել իշխանության ներկայացրած վերջնագիրը:

«Ծանր պատրությունների ֆոնին զինյալները մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին, մինչդեռ նրանց մի մասը գաղտնի բանակցություններ է վարում Սիրիայի կառավարական զորքերի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններս օրինականացնեն իրենց կարգավիճակը և թույլ տան դուրս գալ Հալեպի արևելյան թաղամասերից», - գրում է «Ալ Վաթանը»:

Ավելի վաղ ահաբեկիչները հրաժարվել էին վայր դնել զենքը և խաղաղ կերպով հեռանալ քաղաքից:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.