Գերմանիայում կարգելվի փարաջա կրել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է արգելել երկրում փարաջա կրել: Այս մասին գրում է The Independent-ը՝ հղում կատարելով Էսսենում դեկտեմբերի 6-ին կայացած Գերմանիայի «Քրիստոնեա դեմակրատական միություն» կուսակցության համագումարի ժամանակ կանցլերի արած հայտարարությանը:

«Զգեստը, որն ամբողջությամբ ծածկում է դեմքը, պետք է արգելվի կրել ամենուր, որտեղ դա հնարավոր է», - հայտարարել է Մերկելը, ինչին ներկաներն արձագանքել են բուռն ծափահարություններով:

Նշված համագումարի ժամանակ պետք է ընտրվի կուսակցության նախագահ: 2000թ-ից Մերկելը ղեկավարում է Գերմանիայի «Քրիստոնեա դեմակրատական միություն» կուսակցությունը: Ակնկալվում է, որ նա կվերընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում:

Նոյեմբերի 29-ին Հոլանդիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել հասարակական վայրերում փարաջա կրելն արգելող օրենքին: Սակայն այն դեռևս պետք է հաստատի սենատը:

Հասարակական վայրերում փարաջա կրելն արգելող օրենք գործում է եվրոպական մի քանի երկրում: Ֆրանսիայում, օրինակ, այն գործում է 2011 թվականից: Այդ օրենքի ընդունումից հետո որոշ մահմեդականներ դիմել են դատարան՝ հայտարարելով, որ այն սահմանափակում է իրենց կրոնական ազատությունը: 2014թ-ի հուլիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմամբ՝ իշխանությունների պահանջն օրինական է  համարվել: Ֆրանսիայում փարաջա կրելու համար սահմանված է տուգանք՝ 150 եվրոյի չափով:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.