Ջեյմս Մաթիսը՝ ԱՄՆ պաշտպանության նախարար

Դեկտեմբերի 6-ի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնին պաշտոնապես առաջադրել է Ջեյմս Մաթիսի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:

Թրամփը Մաթիսին ներկայացրել է որպես ռազմական գործի ամենաարդյունավետ գործիչներից մեկը: «Նրա ղեկավարությամբ մենք կկարողանանք վերականգնել մեր ուժերը և արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ՝ այդպիսով ապահովելով ԱՄՆ-ի անվտանգությունը», - հայտարարել է նորընտիր նախագահը:

Մաթիսն իր հերթին հայտարարել է, որ այդ պաշտոնին նշանակվելը մեծ պատիվ է իր համար, և ինքը պատրաստ է ամեն ջանք գործադրել՝ Միացյալ Նահանգներն ավելի ուժեղ և պաշտպանված դարձնելու համար:

Դեկտեմբերի 1-ին The Washington Post-ը տեղեկություն էր տարածել, որ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնին է նշանակել Ջեյմս Մաթիսին: Սակայն Լուրը տարածվելուց անմիջապես հետո Թրամփի անցումային վարչակազմի ղեկավար Ջեյսոն Միլլերը հայտարարել էր, որ այդպիսի որոշում դեռևս չի կայացվել:

Ըստ ԱՄՆ-ում գործող օրենքի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը կարող են զբաղեցնել վերջին 7 տարիների ընթացքում ծառայության մեջ գտնվող անձինքն: Սա նշանակում է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնին Ջեյմս Մաթիսի հաստատման համար ԱՄՆ Կոնգրեսը պետք է հատուկ օրենք ընդունի, որը կվերացնի ներկայում գործող կարգը, քանի որ պաշտոնաթող գեներալը ծառայությունից հեռացել է 2013թ-ին:

Ջեյմս Մաթիսը մոտ 40 տարի ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում. ծովային հետևակի կորպուսի գեներալ է: Մաթիսը Միացյալ Նահանգների հրամանատարության կազմում եղել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների համար գլխավոր պատասխանատուն:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.