Սիրիայում ռուս գնդապետ է զոհվել

Դեկտեմբերի 7-ին Սիրիայում մահացել է ռուս գնդապետ Ռուսլան Գալիցկին, ով օրեր առաջ ծանր վնասվածքներ էր ստացել Հալեպի բնակելի թաղամասերից մեկում զինյալների հրետանային ռմբակոծության արդյունքում: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա Նովոստին»՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը:

Աղբյուրը նշում է, որ ռազմական բժիշկները մի քանի օր պայքարել են սպայի կյանքի համար, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Գալիցկին ընդգրկված էր խորհրդականների խմբում, ովքեր մարտական առաջադրանք էին կատարում Սիրիայում: Հրամանատարությունն առաջարկել է գնդապետին հետմահու պարգևատրել պետական բարձր պարգևով:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 5-ին, զինյալները ռմբակոծել էին Հալեպում գտվող ռուսական շարժական հիվանդանոցը, ինչի արդյունքում երկու բժիշկ էր զոհվել, իսկ մեկը՝ վիրավորվել: Տուժել էին նաև այդ պահին այնտեղ օգնություն ստացող քաղաքացիներ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.