Կոալիցիոն ուժերը Մոսուլում հիվանդանոց են ռմբակոծվել

ԱՄՆ-ի կողմից գլխավորվող կոալիցիոն ուժերը հիվանդանոց են ռմբակոծել իրաքյան Մոսուլում: Այս մասին հայտնում է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը:

Աղբյուրը նշում է, որ հարվածը հասցվել է միտումնավոր և Իրաքի Զինված ուժերի խնդրանքով: Վերջիններս դեկտեմբերի 6-ին փորձել են գրոհով Մոսուլից դուրս քշել Իսլամական պետության ահաբեկիչներին և ռմբակոծել են «Ալ-Սալեմ» բժշկական կենտրոնը, որը գտնվում է քաղաքի արևելան մասում: ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության տվյաների համաձայն՝ նշված հիվանդանոցը ԻՊ զինյալներն օգտագործում էին որպես հրամանատարական կենտրոն: Սկզբում իրաքյան զինուժին հաջողվել էր գրավել քաղաքի այդ հատվածը, սակայն հետո նրանք ստիպված են եղել նահանջել:

Աղբյուրը տեղեկություն չի տալիս հիվանդանոցի ռմբակոծման հետևանքով խաղաղ բնակիչության շրջանում հնարավոր զոհերի կամ տուժածների մասին:

Ադրադառնալով Մոսուլի ազատագրման գործողությանը՝ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դեվիսը նշել է, որ Իրաքի Զինված ուժերն արդեն ամբողջությամբ շրջափակել են Մոսուլը, և քաղաքն, ըստ էության, մեկուսացված է:

Նշենք, որ հոկտեմբերի 17-ից Իրաքի կառավարական ուժերը և իրաքյան քրդերի ինքնապաշտպանական ջոկատները, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օգնությամբ, սկսել են ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը: 2014թ-ի հունիսից Մոսուլը Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է և համարվում է Իրաքում ԻՊ կենտրոնը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.