Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն անթերի չէ. Բարաք Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գտնում է, որ Մերձավոր Արևելքում իրենց վարած քաղաքականությունն իդեալական չէ: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է CNN-ին տված հարցազրույցի ժամանակ:

Լրագրողի հարցին, թե ԱՄՆ-ն ճիշտ է վարվել՝ սիրիական պատերազմում պաշտոնապես չպաշտպանելով որևէ կողմի, Օբաման պատասխանել է. «Կարծում եմ, որ դա վատ որոշումների ցանկում ամենաողջամիտն էր: Արդյո՞ք մենք անթերի ենք գործել՝ բարդ քաղաքականություն վարելով տարածաշրջանում: Կարծում եմ՝ ոչ: Պետք չէ խոսել անթերիության մասին, երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությանը կամ նախագահի պաշտոնավարման ժամկետին»:

Օբաման նշել է նաև, որ ամերիկյան հատուկ ծառայությունները չեն կարողացել ճիշտ գնահատել Իսլամական պետության իրական ներուժը: «Այն ժամանակ մեր հետախուզական ծառայությունը չգիտեր, որ ԻՊ-ը հնարավորւթյուն ունի իրականացնել այդպիսի մեծամասշտաբ ցամաքային գործողություն», - ասել է ԱՄՆ նախագահը:  

Նշենք, որ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2017թ-ի հունվարի 20-ին: Նախագահի պաշտոնում նրան կփոխարինի հանրապետական Դոնալդ Թրամփը:

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.