Ֆրանսիայի տարածքում հաշվվում է ծայրահեղական իսլամի մոտ 15.000 հետևորդ

Ֆրանսիայի հատուկ ծառայությունների հաշվարկով՝ երկրի տարածքում կա ծայրահեղական իսլամի մոտ 15.000 հետևորդ: Այս թվերը հայտնում է Journal du Dimanche թերթը՝ ընդգծելով, որ դրանցից 4.000-ը լուրջ սպառնալիք է ազգային անվտանգության համար:

«Հատուկ ցուցակը կազմվել է 2015թ-ի մարտին՝ «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված հարձակումից հետո: Ներկայում ցուցակում կա 15 հազար անուն», - գրում է թերթը:

Աղբյուրի համաձայն՝ ոստիկանությունը ֆիքսում է, որ ծայրահեղական իսլամին հիմնականում անդամագրվում են երիտասարդները, ինչը մտահոգության տեղիք է տալիս: Նշվում է, որ այդ ցուցակում կա մոտ 2 հազար անչափահաս, ընդ որում, գնալով ավելանում է աղջիկների թիվը:

Այդ տարվա սեպտեմբերին Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 14-15 տարեկան մոտ 10 դեռահասի, ովքեր ծրագրում էին դանակներով հարձակում կազմակերպել անձորդների վրա՝ «հանուն ջիհադի»:

Հատուկ ծառայությունների կազմած ցուցակում ընդգրկվածներից ամենափոքրը 11 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 40:

Ծայրահեղական իսլամն ավելի խորը արմատներ է գցել Փարիզում, Մարսելում, Նիցցայում, ինչպես նաև՝ երկրի հյուսիսային շրջաններում՝ Բելգիայի հետ սահմանի մոտ:
 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.