ԻՊ ահաբեկիչները շարժվում են դեպի Պալմիրա

Իսլամական պետության ահաբեկիչներն ուժերը վերադասավորելուց հետո փորձ են կատարել գրավելու սիրիական Պալմիրան: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»՝ հղում կատարելով Սիրիայի հարցով հաշտեցման ռուսական կենտրոնի տարածած հաղորդագրությանը:

«ԻՊ ավելի քան 4  հազար ահաբեկիչ վերադասավորվելուց հետո փորձ է կատարել գրավելու Պալմիրան», - նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ զինյալների նշանակալի ուժեր այնտեղ տեղափոխվել են Ռաքքայից, որտեղ ահաբեկիչների դեմ ակտիվ պայքարում է ԱՄՆ-ն և վերջինիս գլխավորած կոալիցիան, սակայն  վերջին շաբաթվա ընթացքում ահաբեկիչների դեմ պայքարն այնտեղ դադարեցվել էր: Բացի այդ, զինտեղնիկայի մեծ պաշարներ Պալմիրա էր տեղափոխվել Դեր Զորից:

Ավելի վաղ ռուսական հետախուզական ծառայությունը պարզել էր, որ մոտ 5 հազար ԻՊ ահաբեկիչ Դեր Զոր և Ռաքքա էր անցել իրաքյան Մոսուլից:

«Այս պահին սիրիական կառավարական ուժերը պաշտպանողական մարտեր են վարում Պալմիրայում»,- նշված է Սիրիայի հարցով հաշտեցման ռուսական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ահաբեկիչների՝ դեպի Պալմիրա առաջխաղացմանը, հայտարարել է, որ շատ կարևոր է թույլ չտալ ահաբեկիչներին Մոսուլից անցնել Սիրիա, քանի որ դա կարող է լրջորեն սրել իրավիճակն այնտեղ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.