Պեսկովը խոսել է Պալմիրայի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

Սիրիական Պալմիրայի շուրջ ծավալվող իրադարձությունները վկայում են Իսլամական պետության կողմից եկող լրջագույն վտանգի մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ափսոսում եմ, որ չենք կարողանում ամբողջովին չեզոքացնել ակտիվ հարձակողական գործողությունները», - ասել է Պեսկովը և ավելացրել, որ Ռուսաստանը շարունակելու է պայքարել ահաբեկչության դեմ, ինչպես նաև օգնել սիրիական զինուժին:

Պեսկովը նշել է նաև, որ դեռևս չկա կոորդինացված համագործակցություն որևէ պետության, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ: «Այդպիսի համագործակցությունը թույլ կտար արդյունավետ կերպով խուսափել աաբեկիչների հարձակումներից»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

Պեսկովի կարծիքով՝ ահաբեկիչներին Իրաքից դուրս մղելը կարող է հանգեցնել նրան, որ վերջիններս նոր խմբեր ձևավորեն և լայնամասշտաբ հարձակման անցնեն Սիրիայում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պալմիրայում բնակիչների մեծ մասը տարհանվել է, իսկ կառավարական բանակը քաղաքի ծայրամասերում պաշտպանողական մարտեր է մղում ԻՊ ահաբեկիչների դեմ, ովքեր կրկին գրավել են քաղաքը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.