Հալեպում ավելի քան 350 զինյալ վայր է դրել զենքը

Դեկտեմբերի 12-ին Հալեպի արևելյան շրջաններում մոտ 375 զինյալ զենքը վայր է դրել և անցել քաղաքի արևմտյան մաս, որտեղ իրավիճակն ամբողջությամբ կառավարական զորքերի վերահսկողության տակ է։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում կատարելով Սիրիայի հարցով հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդած տվյալներին։

Զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքները կարողացել է լքել 7796 բնակիչ, որից 3946-ը՝ երեխա։ Նրանց տեղափոխել են մարդասիրական օգնության կենտրոններ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական բանակն աշխարհազորայինների հետ միասին սկսել է Հալեպի արևելյան Սալահեդդին թաղամասի ազատագրումը, որը զինյալների վերջին հենակետն է քաղաքում։ Աղբյուրը նշում է, որ մոտ ժամանակներս քաղաքն ամբողջովին ազատագրված կլինի։

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է դեռևս 2011թ-ից։  Կառավարական զորքերի դեմ կռվում են տարբեր զինված խմբավորումներ, որոնցից ամենավտանգավորներն են Իսլամական պետություն և Ջաբաթ ալ-Նուսրա ահաբեկչական խմբավորումները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.