Օլանդը և Մերկելը ցանկանում են երկարաձգել Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետը

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ, պետք է երկարաձգել։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի այս դիրքորոշմանն աջակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Ուկրաինայում պետք է կատարվեն Մինսկի համաձայնագրի դրույթները։ Քանի դեռ առաջխաղացում չկա, ես և կանցլեր Մերկելը կողմ ենք պատժամիջոցները երկարաձգելուն», - ասել է Ֆրանսուա Օլանդը։

Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել են 2014թ-ին, երբ Եվրոպական Միության երկրները սկզբում սկսեցին անհատական պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական անձանց նկատմամբ, իսկ հետո արդեն պատժամիջոցների մասշտաբները մեծացան՝ սահմանափակելով տնտեսության կոնկրետ ոլորտներ։

Տնտեսական սահմանափակումները բազմիցս երկարաձգվել են։ Այժմ դրանք գործելու են մինչև հաջորդ տարվա հունվար։ Ըստ Արևմուտքի՝ պատժամիջոցները չեղարկելու համար Ռուսաստանից պահանջվում է կատարել Մինսկի համաձայնագրի դրույթները։ Եվրոպական մի քանի երկիր՝ Հունգարիան, Հունաստանը, Կիպրոսը, Իսպանիան և Իտալիան, կողմ են հանդես գալիս Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելուն։

Կրեմլն անհեթեթություն է որակում պատժամիջոցների չեղարկումը Մինսկի համաձայնագրի դրույթների կատարման հետ կապելը, քանի որ իրեն չի համարում հակամարության կողմ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.