Հալեպում զինյալները հարձակման են անցել

Սիրիական Հալեպում զինյալները խախտել են քաղաքը լքելու մասին ձեռք բերված համաձայնությունը։ Օգտագործելով զինադադարը՝ նրանք վերադասավորվել են և գրոհել կառավարական ուժերի ուղղությամբ։ Այս մասին գրում է ռուսական «Ռիա Նովոստին»՝ հղում կատարելով «Սիրայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի» հաղորդած տվյալներին։

Ըստ սիրիական իշխանությունների և Հալեպի արևելյան շրջանները գրաված զինյալների առաջնորդների միջև ձեռք բերված համաձայնության՝  «Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը» պետք է կազմակերպեր զինյալների դուրս բերումը դեպի Իդլիբ։ Համաձայն նախնական պայմանավորվածության՝ տեղի ժամանակով ժամը 6:00-ից սկսած զինյալներին մարդատար ավտոբուսներով պետք է տեղափոխեին Հալեպի Սալահադդին թաղամասից։ Պայմանավորված վայր ավտոբուսների ժամանելուն պես ծայրահեղականներն ինտենսիվ կրակ են բացել կառավարական ուժերի ուղղությամբ՝ փորձելով ճեղքել վերջիններիս դիրքերը։

Ըստ ռուսական աղբյուրների՝ տվյալ պահին իրավիճակը կառավարական ուժերի վերահսկողության տակ է, նրանց հաջողվել է հետ մղել գրոհը։

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Հալեպի արևելյան թաղամասերից դուրս էր բերվել մոտ 6 հազար խաղաղ բնակիչ, որից ավելի քան 2200-ը՝ երեխա։ Ավելի քան 360 ծայրահեղական վայր էր դրել զենքը և հանձնվել. նրանցից 329-ը համարման է արժանացել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.