Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման մասին օրենքը

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ստարզբուրգում կայացած նիստի ժամանակ Եվրախորհրդարանն ընդունել է Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների  համար վիզային ռեժիմի վերացման մասին օրենքը։ Այն ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Դեկտեմբերի սկզբին եվրոպական կառույցները մշակել էին երրորդ երկրի համար առանց վիզայի մուտքի ռեժիմի վերացման մեխանիզմ՝ փախստականների անվերահսկելի ներհոսքը ԵՄ անդամ երկրներ կանխելու նպատակով։ Հենց այս հանգամանքով է Բրյուսելը բացատրում Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման ձգձգումը։

ԵՄ-ն դեռ պաշտոնապես պետք է հավանության արժանացնի օրենքը։

Փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա ապրիլից։ Այն կարող է չեղարկվել, եթե նշված երկրներից քաղաքացիների մեծ հոսք սկսի Եվրամիության երկրներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.