«Ջաբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը պաշտոնապես ստանձնել է դեսպան Կարլովի սպանության պատասխանատվությունը

«Ջեյշ ալ-Ֆաթահ» Սիրիայի իսլամիստների զինված խմբավորումը (ավելի հայտնի որպես «Նուսրայի ճակատ») պաշտոնապես իր վրա է վերցրել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է սիրիական breakingnews.sy լրատվական կայքը։

Ըստ ահաբեկչական խմբավորման տարածած հաղորդագրության՝ դեսպան Կարլովին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշը խմբավորման անդամ է եղել։

Նշված զինված խմբավորումը հիմնականում գործում է Սիրիայի Իդլիբ նահանգում։

Նշենք  որ դեկտեմբերի 19-ին Անկարայի Ժամանակակից արվեստների կենտրոնում ցուցահանդեսի ժամանակ սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը։ Մարդասպանը, որը ոչնչացվել է հատուկ գործողության արդյունքում, 22-ամյա Մևլութ Մերթ Ալթընթաշն է։ Նա Իզմիրի ոստիկանական դպրոցի շրջանավարտ է, 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.