«Ջաբաթ ալ-Նուսրան» հերքել է դեսպան Կարլովի սպանության հետ իրենց առնչության մասին լուրը

Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության պատասխանատվությունը ստանձնել է Սիրիայում գործող «Ջաբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը։ Ավելի ուշ սոցցանցերում տարածված այս պնդումը հերքվել է։ Այս մասին գրում է Daily Sabah-ը։

«Ջաբաթ ալ-Նուսրա» խմբավորման մամուլի խոսնալ Հուսսամ Ալ-Շաֆիին  թվիթերյան իր միկրոբլոգում գրում է, որ իրենց խմբավորումը կապ չունի դեսպանի սպանության հետ, իսկ ավելի վաղ տարածված հայտարարությունը կեղծ է։

Թուրքիայի իշխանությունները չեն բացառում, որ մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը գյուլենական շարժման անդամ է եղել։

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին Անկարայի Ժամանակակից արվեստների կենտրոնում ցուցահանդեսի ժամանակ սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը։ Մարդասպանը, որը ոչնչացվել է հատուկ գործողության արդյունքում, 22-ամյա Մևլութ Մերթ Ալթընթաշն է։ Նա Իզմիրի ոստիկանական դպրոցի շրջանավարտ է, 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.