ԱՄՆ-ի նախկին նախագահներից միայն մեկն է ընդունել Թրամփի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու հրավերը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերը կմասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, գրում է Politico հանդեսը։

Աղբյուրի համաձայն՝ Քարթերն այս մասին հայտարարել է Ջորջիայի դպրոցներից մեկում, որտեղ ինքը դասավանդում է։

ԱՄՆ-ի մեկ այլ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնական ներկայացուցիչը հայտնում է, որ Միացյալ Նահանգների 43-րդ նախագահը չի հայտնի իր որոշման մասին մինչև նոր տարի։ Արդեն հայտնի է, որ նրա հայրը՝ Ջորջ Բուշ ավագը ներկա չի գտնվի Թրամփի երդմնակալության արարողությանը։ Վերջինիս ներկայացուցչի խոսքով՝ դա կապված է ԱՄՆ-ի 41-րդ նախագահի տարիքի հետ։ Այս տարի լրացավ նրա 92-ամյակը։

Քլինթոնները դեռ չեն պատասխանել հրավերին։ Բիլ Քլինթոնի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ այս կապակցությամբ։

Ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ-ի նախկին բոլոր նախագահները հրավել են ստացել ներկա գտնվելու Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, որը կկայանա հունվարի 20-ին։ Աղբյուրը նշում է, որ 2009թ-ին Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը ներկա են գտնվել Քարթերը, Քլինթոնը, ինչպես նաև՝ հայր և որդի Բուշերը։

Նշենք, որ նոյեմբերի 8-ին կայացած ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ հավաքելով ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայն:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.