ԱՄՆ-ն պետք է ամրապնդի իր միջուկային ներուժը. Թրամփ

Միացյալ Նահանգները պետք է ամրապնդի և ընդլայնի իր միջուկային պոտենցիալը։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

«ԱՄՆ-ն պետք է նշանակալիորեն ամրապնդի և մեծացի իր միջուկային ներուժը, մինչև աշխարհը վերանայի միջուկային զենքի հետ կապված հարցերում իր դիրքորոշումը» ,- գրել է Թրամփը։

Դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայրարարել էր, որ Վաշինգտոնի տրամադրության տակ գտնվող միջուկային զենքը կարող է անպիտան լինել։ Նա պատրաստակամություն էր հայտնել երկրի զինված ուժերում լանյածավալ արդիականացում սկսել։

Դեռևս ապրիլին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ Թրամփը նշել էր, որ ԱՄՆ-ն պետք է զգուշավոր մոտեցում ցույց տա սեփական միջուկային զենքի կրրառմանը։ Ավելի ուշ CNN-ին տված հարցազրույցում Թրամփն անթույլատրելի էր համարել միջուկային զենքն առաջինը կիրառելը։

Անդրադառնալով Ռուսաստանին՝ նորընտիր նախագահը նշել էր, որ ՌԴ ռազմական ներուժը վերջին տարիներին նշանակալիորեն հզորացել է, իսկ ռուսական միջուկային զինանոցը գերազանցում է ամերիկյանին։ Նրա խոսքով՝ Վադիմիր Պուտինը երկար տարիներ արդիականացրել է ռուսական միջուկային պոտենցիալը, և Ռուսաստանի ռազմական ներուժն այժմ շատ ավելի ուժեղ է, քան Միացյալ Նահանգներինը։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.