Պետքարտուղարությունն ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տալիս չգնալ Հորդանան

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ զգուշացրել է Հորդադանում հնարավոր ահաբեկչությունների մասին և ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ տվել չգնալ այդ երկիր՝ կապված տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների  ակտիվության հետ։

Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ահաբեկչական խմբավորումներն, այդ թվում՝ Իսլամական պետությունը, մի քանի հարձակում են իրականացրել Հորդանանում և շարունակում են ահաբեկչական գործողություններ ծրագրել այդ երկրում։ Սրա հետ կապված՝ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս գնահատել ռիսկներն այդ երկիր այցելելիս։ Հատկապես վտանգավոր են այն շրջանները, որոնք սահմանակցում են Իրաքին և Սիրիային»։

ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ Իսլամական պետության դեմ պայքարի համար ստեղծված միջազգային կոալիցիայում Հորդանանի ակտիվ դերակատարությունը կարող է մեծացնել այդ երկրում ահաբեկչական գործողությունների հավանականությունը։ Նշվում է, որ հարձակման թիրախ կարող են հանդիսանալ ոչ միայն ԱՄՆ-ի, այլև՝ արևմտյան մի շարք երկրների քաղաքացիները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.