Պուտինը նամակ է ուղարկել Թրամփին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս լուրը հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՏԱՍՍ-ը»։

«Պուտինն իսկապես նամակ է ուղարկել Թրամփին, որտեղ շնորհավորել է վերջինիս Սուրբ ծնունդի և նոր տարվա կապակցությամբ։ Նախագահը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կլավանան», - ասե է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նորըտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչները հաղորդել էին, որ ՌԴ նախագահը նամակ է ուղարկել Թրամփին։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.